Եվրոպա է շարժվում «միգրացիոն ցունամի»

Jrhexex

Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը հայտարարել է, որ դեպի Եվրոպա է շարժվում «միգրացիոն ցունամի»: Այս մասին նա ասել է TV Blesk հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Կլաուսի խոսքով՝ Եվրոպային սպասվում է ժողովուրդների նոր տեղաբաշխում: Նա կարծում է, որ ամենաուժեղ միգրացիոն ալիքը դեռ առջևում է:

Նախկին նախագահի խոսքով՝ դա չափազանց ջերմ ընդունելության հետևանք է, որը եվրոպացիները փախստականներին ցուցաբերել են ամենասկզբում: Նա նաև հայտարարել է, որ ներգաղթյալների հոսքը հնարավոր չէ կանգնեցնել ճանապարհի կեսին մի տեղ, օրինակ՝ Գերմանիայում, քանի որ դա հնարավոր է միայն Շենգենյան գոտու սահմանին:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.