Զինծառայողը ստորացրել է պետի պատիվն ու արժանապատվությունը, պետն էլ ծեծի է ենթարկել զինծառայողին

19-ամյա Դավիթ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ժամկետային զինծառայող, համապատասխան հրամանով ընդգրկված լինելով զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված Հակոբասար կոչվող մարտական հենակետում` որպես դիտորդ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված վիճաբանել ու սեռական բնույթի հայհոյանք է տվել իր նկատմամբ պետ հանդիսացող, նույն հենակետի ավագ՝ կրտսեր սերժանտ Լադիկ Պեպանյանի հասցեին` անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով: Լադիկ Պեպանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, համապատասխան հրամանով ընդգրկված լինելով զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված Հակոբասար կոչվող մարտական հենակետում` որպես հհնակետի ավագ, գետնատնակի հարակից տարածքում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված վիճաբանության մեջ է մտել իր նկատմամբ ստորադաս` ժամկետային զինծառայող Դավիթ Մինասյանի հետ և բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ` բռունցքով հարվածել է դեմքին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20