Զինված խմբի կին անդամներից 3-ի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել

Նորք Մարաշում ձերբակալված զինված խմբի կին անդամներից երկուսի կալանքի ժամկետն երկարացվել է, 3-ի վերաբերյալ նախաքննական մարմինը դիմում չի ներկայացրել: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին վերջինների փաստաբանները:

Նելլի Մինասյանի, Ասյա Մկրտչյանի և Մարինե Կատանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը տեղեկացրեց, որ իր երկու պաշտպանյալների` Ասյա Մկրտչյանի և Մարինե Կատանյանի, կալանքի ժամկետը երեկ երկարացվել է, իսկ Նելլի Մինասյանի մասին նախաքննական մարմինն առայժմ միջնորդություն չի ներկայացրել:

Միջնորդություններ չեն ներկայացվել նաև նույն գործի շրջանակներում կալանավորված Լիլիթ Թորոսյանի և Սրբուհի Այվազյանի վերաբերյալ: Լիլիթ Թորոսյանի փաստաբան Գեղամ Հակոբյանն ու Սրբուհի Այվազյանի փաստաբան Սամվել Ջաղինյանը մեզ հետ զրույցում հայտնեցին, որ առ այս պահը ստույգ տեղեկություն չունեն` կդիմի՞ նախաքննական մարմինն իրենց պաշտպանյալների կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությամբ, թե հնարավոր է այն փոխվի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20