«Զինված հանցախմբի» գործը նոր ընթացք կունենա. ովքեր ազատության մեջ կհայտնվեն. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Banda

«Ժողովուրդ» թերթը գրում է, «Երեկ, այսպես կոչված, հանցավոր խմբի գործով կալանավորված անձանցից միանգամից հինգ հոգի ազատ արձակվեցին:

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշի տներից մեկում ԱԱԾ-ն ձերբակալել էր տասը հոգու: Տանը հայտնաբերվել էր զենք-զինամթերքի մեծ պաշար: Այս գործի շրջանակներում հետագայում բազմաթիվ մարդիկ կալանավորվեցին, այդ թվում նախկին պաշտոնյաներ և ազատամարտիկներ: Նշենք, որ այս գործով կալանավորվածների թիվը հասնում է մոտ վաթսունի:

Ինչևէ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին այլ մարդիկ էլ ազատ կարձակվեն: Մասնավորապես, ըստ լուրերի՝ ամենայն հավանականությամբ ազատ արձակվողների մեջ կլինի Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչ Ավետիս Բարեյանը, քանի որ նրա կալանքի ժամկետը ևս լրանում է, բայց ԱԱԾ քննիչները երկարաձգման համար չեն դիմել դատարան: «Ժողովուրդ»-ին իր աղբյուրներից տեղեկացավ նաև, որ ԱԱԾ-ում այս գործի շրջանակներում պատրաստվում են առաջիկայում առերեսումներ անցկացնել: Ենթադրվում է, որ դրանից հետո գործի հետ կապված մի շարք հանգամանքներ կպարզվեն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20