Ընտրական քարտեզը գծելու են անձերով պայմանավորված. անցնելու են նաև ոչ ՀՀԿ-ական մականունավորները. «Հրապարակ»

- in Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. Փոփոխության ենթարկվելիք Ընտրական օրենսգրքում ամենախնդրահարույցը լինելու է քվեարկության մոդելի հարցը, մոտ 3 անգամ կրճատվելու են, ավելի ճիշտ՝ խոշորանալու են ընտրատարածքները, և ձևավորվելու է մոտ 13-14 ընտրատարածք: Այսինքն, յուրաքանչյուր կուսակցությունից ռեյտինգային՝ մեծամասնականին մոտ սկզբունքով կընտրվեն մականունավորներ:

Կստացվի, որ «հեղինակությունների» քանակը, ընդհանուր առմամբ, կնվազի, քանի որ ՀՀԿ-ից կանցնի ավելի պակաս թվով անձ, բայց ամբողջ ԱԺ-ի մակարդակով ուղիղ կեսը՝ 50 տոկոսը, կլինեն ռեյտինգով անցածները։ Ուղղակի ՀՀԿ-ական «մականունավորներին» կփոխարինեն մյուս կուսակցությունների «հեղինակությունները»։

Ինչ վերաբերում է ընտրատարածքների խոշորացմանը, ապա, մեր տեղեկություններով, ընտրական քարտեզը գծելու են անձերով պայմանավորված, օրինակ՝ Մալաթիա վարչական շրջանին կմիանան հարակից տարածքները, և այն կհանձնեն Սամվել Ալեքսանյանին, որպեսզի Լֆիկը և իր փեսա Կորյուն Նահապետյանը մանդատ վերցնեն և ձայներ ապահովեն կուսակցության համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20