Թուրքիան Ռուսաստանին թույլ չի տա Սիրիայի հյուսիսում կառուցել նոր ռազմաբազա

- in Հասարակություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ քննարկել թուրքական սահմանի մոտ ռուսական ռազմաբազայի հայտնվելու հնարավորությունը։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան Ռուսաստանին թույլ չի տա Սիրիայի հյուսիսում կառուցել նոր ռազմաբազա։ Էրդողանն այդպես է պատասխանել լրագրողների համապատասխան հարցին։

Ավելի վաղ ամերիկյան մամուլը հայտնել էր, որ մոտ 100 ռուս զինծառայողներ ու փորձագետներ հայտնվել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Քամըշլը քրդաբնակ քաղաքի շրջանում, և որ նրանց հետաքրքրել է տեղի օդանավակայանը, որը ներկայումս գտնվում է լքված վիճակում։

Էրդողանն ընդգծել է, որ PYD «ահաբեկչական» կազմակերպությունը, որին աջակցում է Ռուսաստանը, «ոչ մի կերպ» չի տարբերվում ԴԱԻՇ-ից։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20