Թուրքիան Սիրիայի հարցով բանակցություններից դուրս կգա սիրիացի քրդերի մասնակցության դեպքում

- in Միջազգային

Թուրքիայի իշխանությունները սիրիական ճգնաժամի կարգավորման բանակցություններից դուրս կգան, եթե սիրիացի քրդերը, ովքեր Անկարայի կարծիքով՝ կապված են ահաբեկիչների հետ, միանան խաղաղ գործընթացին սիրիական ընդդիմության շարքերում։

Պարբերականի տվյալներով՝ թուրքական պատվիրակությունն արդեն այդ մասին նախազգուշացրել է ՄԱԿ-ին։ Համաշխարհային կազմակերպության աղբյուրը պարբերականին հայտնել է, որ Թուրքիան հրաժարվում է բանակցություններ վարել քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության հետ։

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր Դավոսից կուղևորվի Անկարա՝ համոզելու թուրքական իշխանություններին շարունակել մասնակցությունը Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններին, եթե նույնիսկ դրանց մասնակցեն Սիրիայի քրդերը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20