Թուրքմենստանում արգելել են սիգարետների վաճառքը

Թուրքմենստանի իշխանություններն այրել են մի քանի հազար տուփ սիգարետ` ծխելու դեմ պայքերի շրջանակներում: Բացի այդ, նրանք երկրի տարածքում ամբողջովին արգելել են սիգարետների վաճառքը:

Համաձայն Chrono-TM անկախ պորտալի տվյալների՝ սիգարետ վաճառելու համար տուգանքը կազմում է մոտ 1․7 հազար դոլար:

BBC-ն հայտնում է , որ սիգարտեներն իրոք անհետացել են թուրքմենական խանութներից, իսկ Chrono-TM պորտալը հայտնում է սիգարետների սև շուկայի մասին, որտեղ մեկ տուփն արժե մինչև 12 դոլար:

Ավելի վաղ` հունվարի 5-ին երկրի նախագահը հրաման էր տվել խիստ միջոցներ կիրառել ծխելու դեմ պայքարում: Նախագահն ինքն ավելի վաղ եղել է ատամնաբույժ և ըստ լրատվամիջոցների տարված է առողջ ապրելակերպով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20