Թրամփը Բրյուսելը համեմատել է «դժոխային անդունդի» հետ

- in Ընտրություններ
Donald Tramp

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը քննադատել է եվրոպական կենսակերպն ու Բրյուսելն անվանել է «դժոխային անդունդ»:

Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ իր կարծիքը հայտնելով ահաբեկչական սպառնալիքի հնարավորության մասին:

«Դուք Բրյուսել եք մեկնում: Ես Բրյուսելում եղել եմ վաղուց՝ 20 տարի առաջ: Այնքան հրաշալի էր, ամեն ինչ այնքան հրաշալի: Հիմա դա նման է դժոխային անդունդում ապրելուն»,- ասել է Թրամփը:

Նշվում է, որ նրա ասածը վրդովմունքի ալիք է առաջացրել Բելգիայի մայրաքաղաքի բնակիչների շրջանում:

Spread the love