Ինչից է կախված մարդու ինտելեկտի մակարդակը

- in Հասարակություն
Bzhishk

Պարզվել է, որ մարդու օրգանիզմում 16-րդ քրոմոսոմի հատվածներից մեկում պատճենի բացակայությունը կարող է 25 կետով նվազեցնել IQ-ն: Իսկ նույն հատվածի լրացուցիչ պատճենը՝ կապված աուտիզմի սպեկտորի խանգարումների հետ, նվազեցնում է IQ-ն 16 կետով: Նման բացահայտում են արել Մոնրեալի համալսարանի մասնագետները:

Հետազոտողները գնահատել են 700 մարդու IQ-ի մակարդակը, որոնց առնվազն 1 ազգական եղել է 16-րդ քրոմոսոմի մուտացիայի կրող: Նույնիսկ IQ-ի նորմալ մակարդակ ունեցող մասնակիցների մոտ գիտնականները նշել են 25 կետով IQ-ի իջեցում՝ պայմանավորված մուտացիայով:

Գիտնականների խոսքով՝ մարդու ամենամոտ ազգականների գեները մոտ 50%-ով նման են: Հետևաբար մարդը ազգականների հետ կիսում է ինտելեկտի վրա ազդող գենետիկական գործոնների 50%-ը: Գիտնականները հավելում են, որ հոգեկան խանգարումների բնույթը հասկանալու համար հարկավոր է ուսումնասիրել բոլոր հատուկ ազդեցությունները՝ կապված հիվանդության հետ առնչվող մուտացիաների հետ:

Spread the love