Ինչու Հայաստանում բենզինը համարժեք չի էժանանում

Հանրապետությունում նախորդ տարվա ընթացքում բենզինի գինը 470 դրամից նվազել է 410-ի և էժանացել մոտ 13 տոկսով:

Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո տեղեկացրեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ ավելացնելով, որ բենզինի ոլորտը ևս գտնվում է ՏՄՊՊՀ-ի ուշադրության կենտրոնում:

Անդրադառնալով նավթի համաշխարհային գների անկման պարագայում ՀՀ-ում բենզինի գնի ոչ համարժեք նվազմանը՝ Շաբոյանն ասաց, որ մեր երկրում վաճառվող բենզինի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է մոտավորապես 7 տոկոս: «Բենզինը ՀՀ հիմնականում ներկրվում է Ռուսաստանից և այնտեղի բենզինի մեջ նավթի տեսակարար կշիռը բավականին փոքր է: Միաժամանակ, արդյունահանման ժամանակ մեծ ծախսեր են կատարվում, ՌԴ-ում բենզինը մեծ չափերով է հարկվում, ավելին, ՀՀ ներմուծվելով ևս բավականին մեծ չափով է հարկվում: Այդ պատճառով էլ ՀՀ-ում բենզինի գնի վրա նավթի տեսակարար կշիռ ը կազմում է 7 կամ 8 տոկոս: Այդ պատճառով էլ նավթի գների նվազումը մեծ չափով իր ազդեցությունը չի թողնում բենզինի գների վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՏՄՊՊՀ նախագահը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20