Ինչպես պարզել, թե արդյո՞ք Ձեր հեռախոսը գաղտնալսվում է

- in Հասարակություն
Ահա մի քանի պարզ գործողություն, որով կարող եք անսպասելի հարցերի պատասխաններ ստանալ Ձեր հեռախոսի, դրա ծառայությունների ու այլ բաների մասին՝ ընդհուպ մինչև այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք Ձեզ գաղտնալսում են։
1. *#06#
Թույլ է տալիս պարզել յուրաքանչյուր հեռախոսի համար ունիկալ IMEI-ը, այդ թվում նաև՝ iPhone-ներինը։
2. *#21#
Թույլ է տալիս պարզել հեռախոսազանգերի, կարճ հաղորդագրությունների ու այլ տվյալների վերահասցեագրման մասին։ Շատ հարմար է, եթե ուզում եք ստուգել, թե արդյո՞ք ինչ-որ մեկը լրտեսում է Ձեզ։
3. *#62#
Այս հրահանգի միջոցով կարող եք պարզել, թե որ հեռախոսահամարի վրա են վերահասցեագրվում մտնող զանգերը, եթե iPhone-ն անջատված է կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս։
4. ##002#
Անջատում է հեռախոսազանգերի ցանկացած վերահասցեագրում, և այդ կերպ զանգ կարող եք ստանալ միայն Դուք։
5. *#30#
Տալիս է տեղեկատվություն մուտք արված զանգի օպոնենտի համարի որոշման մասին։
6. *#33#
Ցույց է տալիս տեղեկատվություն դուրս եկող ծառայությունների արգելափակման մասին, ինչպիսիք են հեռախոսազանգերը, կարճ հաղորդագրությունները և այլ տվյալներ։
7. *#43#
Ցույց է տալիս կանչի սպասման վերաբերյալ տեղեկություններ:
8. *3001#12345#*
Այսպես կոչված Ջեյմս Բոնդի մենյու. այստեղ կարելի է տեղեկատվություն գտնել Սիմ քարտի մասին, բջջային ցանցի ազդանշանի մակարդակի մասին և անգամ բջջային ազդանշանի ընդունման ցուցանիշների մասին։ Տվյալներն օպերատիվ կերպով թարմացվում են։
Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20