Իրանը տնտեսական կապեր չունի և չի ունենա ԱՄՆ-ի հետ

- in Կարծիք

Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը ողջ մասշտաբով չի վերականգնի ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունները, քանի որ մինչև սահմանափակումների սահմանումը երկու երկրների միջև չեն եղել հարաբերություններ։ Այդ մասին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:

«Մենք տնտեսական որևէ հարաբերություն չենք ունեցել ԱՄՆ-ի հետ և չենք ունենա, եթե միայն չառաջանան անհրաժեշտ պայմաններ ինքնաթիռների կամ մի շարք ապրանքատեսակների, այդ թվում նաև գորգերի հարցի վերաբերյալ։

Այդ դեպքում եթե ԱՄՆ-ը ցանկանա ներդրում անել Իրանի տնտեսական ու տեխնոլոգիաների ոլորտում, նա կբախվի որոշակի խոչընդոտների, սակայն մենք բնականաբար պատրաստ ենք որոշակի արտոնություններ սահմանել ամերիկյան այն ընկերությունների համար, որոնք գործունեություն կիրականացնեն ԱՄՆ-ի տարածքից դուրս»,- ասել է նա։

Իրանի նախագահ Հասան Ռուհանին, խորհրդարանին ներկայացնելով նոր բյուջեի նախագիծը, ասել է, որ այժմ երկրի տնտեսությունն այժմ ազատ է այն շղթաներից, որոնցով նրան պատել էին միջազգային պատժամիջոցները, սակայն նրա զարգացման համար անհրաժեշտ են հարյուրավոր միլիարդ դոլարների օտար ներդրումներ։

Խոսելով նավթի գնանկման հետևանքով երկրի նավթային եկամուտների նվազման մասին՝ Ռուհանին հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ են այլ եղանակներ՝ իր տնտեսությունն այնպիսի պայմաններում պահպանելու համար, երբ այլևս ոչ մի բան չի սահմանափակում նրա պոտենցիալ աճը։

Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերացումից հետո նրան պետք է վերադարձվեն բազմամիլիարդ ակտիվները, որոնք սառեցվել են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20