Լևոն Տեր-Պետրոսյանի դիագնոզը հայտնի է

- in Մամուլ

ՀՀ նախկին նախագահ ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երկու օր առաջ արդեն իսկ մեկնել է ԱՄՆ՝ բուժման նպատակով, ինչի վերաբերյալ հունվարի 8-ին քննարկում էր ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:

Եվ թեպետ ՀԱԿԿ գրասենյակը փորձում է լռություն պահպանել հիվանդության պատճառի և իր առաջնորդի առողջական վիճակի մասին, բայց մեր տեղեկությունների համաձայն, Լ. Տեր-Պետրոսյանի մոտ ենթաստամոքսային գեղձի սրացման խնդիր է ի հայտ եկել:

Ի դեպ, հավելենք նաև, որ Լ. Տեր-Պետրոսյանի առողջական վիճակով պայմանավորված հետաձգվել է նրա որդու՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի պսակադրությունը՝ Հանրային հեռուստատեսության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի հետ, որը որոշակի շրջանակների պնդմամբ՝ պետք է կայանար այս ամսվա վերջին:

«Իրավունք» թերթ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20