Լևոն Տեր-Պետրոսյանի հիվանդությունը լուրջ է, բայց բուժելի

- in Ով ով է ...

Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հիվանդությունը լուրջ է, բայց բուժելի: Այս մասին հունվարի 18-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: 

«Արդեն գտնված են համապատասխան բժիշկները, ովքեր զբաղվում են այդ հարցով: Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Զուրաբյանը:

Հարցին,  ճի՞շտ են խոսակցությունները, որ առաջին նախագահի մոտ քաղցկեղ է ախտորոշվել, Զուրաբյանը պատասխանեց. «Ես չեմ կարող այստեղ խոսել կոնկրետ ախտորոշման մասին»:

ՀՀ առաջին նախագահ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հունվարի 8-ին հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Լևոն Տեր-Պետրոսյանի` բուժման նպատակով ԱՄՆ մեկնելու հարցը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20