«Խնդիր է դրվել ազատվել «բռակ ստորաբաժանումներից». Երկու տասնյակ հիմնարկներ կկրճատվեն. Panorama.am

- in Մամուլ

Կառավարությունում այս օրերին ակտիվորեն լավացման գործընթաց է իրականացվում, ինչի արդյունքում կրճատվում են նախարարություններին կից ստեղծված տեսչություններ, վարչություններ:

Կառավարությունում Panorama.am-ի աղբյուրը տեղեկացնում է, որ կրճատվող հիմնարկների թիվը անցում է երկու տասնյակից և դա արվում է կառավարման համակարգի բարեփոխումների շրջանակում:

Նշենք, որ տեղեկատվական առիթը խմբագրությանն ահազանգած ծնողներն են՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի (ամսական` 18 հազար դրամ) նպաստները այս ամիս չեն ստացել, քանի որ «դրանց բաշխումն իրականացնող Սոցիալական ապահովության պետական ծառայությունը լուծարվելու է»։

Ըստ կառավարության աղբյուրի գնահատման՝ տարբեր նախարարություններին կից ստեղծված տեսչությունների գոյությունը դիտարկվում է «որպես տեռորի գործիք» և դրանք« հավելյալ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում»: Բացի այդ՝ դրանք իրենց աշխատակազմերով բավական ուռճացված են, և «կառավարությունը խնդիր է դրել ազատվել «բռակ ստորաբաժանումներից»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20