Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

- in Հասարակություն
vtar

Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Արին Բերդի փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 50-ամյա Արտեմ Բարխոյանի վարած Opel Astra մակնիշի 34 QT 726 համարանիշի և Toyota Prado մակնիշի 23 AA 333 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.comը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Վթարի հետևանքով Prado-ն կողաշրջվել է, իսկ վիրավորներից մեկին ավտոմեքենայի տակից դուրս է բերել ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ավագ սերժանտ Տիգրան Մանուկյանը: Վիրավորներից 2-ին քաղաքացիներն են տեղափոխել իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով, 2-ին էլ շտապ օգնության մեքենան է տեղափոխել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20