Կառավարությունը թույլատրեց երեք հիվանդ երեխաների որդեգրումը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեք երեխայի որդեգրման թույլտվության վերաբերյալ որոշում կայացվեց:

Քանի որ որդեգրման վերաբերյալ հարցը գաղտնի է, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ընդամենը տեղեկացրեց, որ երեխաներից երկուսը որդեգրվում են Իտալիայի քաղաքացի համարվող անձանց կողմից, իսկ երրորդը՝ Ֆրանսիայի քաղաքացու: «Բոլոր երեխաներն ունեն առողջական լուրջ խնդիրներ»,- ասաց նախարարը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20