Կառավարությունը Մարտի 1-ի գործով ժամանակ է խնդրել Եվրադատարանից

- in Կեղտոտ լվացք

Մարտ ամսին կվերսկսվի մարտի 1-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գործի քննությունը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

Նա ասել է, որ զրուցել է գործը Եվրոպական դատարան ներկայացրած փաստաբանների հետ և պարզել, որ երբ ՄԻԵԴ-ը անցած տարի սեպտեմբեր ամսին մեր կառավարության հետ սկսել է հարցուպատասխանի փուլը, կառավարությունը պաշտոնական գրություն է ուղարկել ՄԻԵԴ և մինչև մարտ ամիսը ժամանակ է խնդրել հարցերին պատասխանելու համար՝ պատճառաբանելով, որ ՄԻԵԴ-ում առկա ընդդեմ Հայաստանի այլ գործերով ծանրաբեռնված են. «Կառավարությունը ժամանակ է խնդրել, և մարտ ամսից կվերսկսի գործի քննութունը, և այդ ժամանակ նոր կտեսնենք, թե ինչ կլինի, ինչպես կավարտվեն այդ գործերը»։

Հայաստանի կառավարությունը պետք է պատասխանի ՄԻԵԴ-ի ներկայացրած հարցերին, թե արդյոք խախտվե՞լ է մարտի 1-ի զոհերի՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը, արդյոք նրանց մահը այնպիսի ուժի գործադրման հետևա՞նք է, որը եղել է «բացարձակ անհրաժեշտություն», արդյոք ներպետական ատյաններում քննությունն ընթացել է Կոնվենցիայի խախտումներո՞վ, և արդյոք սպառվա՞ծ են եղել երկրի ներսում արդյունավետ քննության հասնելու հնարավորությունները։

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20