ԿԳ նախարարը շրջաբերական է տարածել բաց թողնված դասաժամերը լրացնելու վերաբերյալ

- in Կրթություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 22-ին շրջաբերական է ուղարկել նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին, որում, մասնավորապես, նշված է.

«Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի հանձնարարականը, ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 22.01.2016թ. N 27-Ա/Ք հրամանով հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքները վերսկսվելու են ս/թ փետրվարի 1-ից: Առարկայական ծրագրերի կատարումն ապահովելու, բաց թողնված 3 շաբաթները լրացնելու համար անհրաժեշտ է օգտագործել գարնանային արձակուրդի համար նախատեսված օրերը, ինչպես նաև դասացուցակներում կատարել համապատասխան փոփոխություններ. ամեն օր դասացուցակներում ավելացնել 1 դասաժամ կամ օգտագործել շաբաթ օրերը: Միաժամանակ, ուսումնական պարապմունքները սկսելուց առնվազն 2 օր առաջ դասասենյակներում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան: Առարկայական օլիմպիադաները կազմակերպել և անցկացնել ըստ ժամանակացույցի»:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նմանատիպ գրություն է ուղարկվել նաև ՀՀ մարզպետներին և Երևանին քաղաքապետին` առաջարկելով հանձնարարել համապատասխան ստորաբաժանմանը` վերոնշյալի մասին մարզպետարանի և Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատություններին տեղեկացնելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20