Կյանքի տևողությունը կրճատող վեց սովորություն

Axjik

Ավստրալացի գիտնականները նշել են վեց գործոն, որոնք մարդու կյանքից խլում են շատ տարիներ:

Վեց տարի անընդմեջ նրանք հետևել են մինչև 45 տարեկան 230 հազար մարդու: Պարզվել է, որ կյանքի տևողությունը կրճատող գործոններն են՝ ծխախոտը, ալկոհոլը, նստակյաց կենսակերպը, քնելու հանդեպ սերը և ոչ ճիշտ սննդակարգը: Հետազոտության արդյունքներից նաև պարզ է դարձել, որ երկարատև քնի կամ ոչ բավարար քնի և նստակյաց կենսակերպի վնասակարությունը մարդիկ լուրջ չեն ընդունեում:

Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը ճիշտ չէր, երբ իր երկարակեցությունը պայմանավորում էր նրանով, որ հնարավորության դեպքում միշտ նստել է: Օրական 7 ժամից ավելի աթոռին նստելը կամ 9 ժամից ավելի անկողնում անցկացնելը մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը:

Spread the love