Հայաստանի արտաքին պարտքը 2015 թվականի հունվարի 31-ի դրությամբ կազմել է 4 մլրդ 309 մլն 557 հազար դոլար

- in Տնտեսական
Dolar

Հայաստանի արտաքին պարտքը 2015 թվականի հունվարի 31-ի դրությամբ կազմել է 4 մլրդ 309 մլն 557 հազար դոլար: Այս տեղեկությունը հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ այդմ՝ նոյեմբերի համեմատ դեկտեմբերին արտաքին պարտքի չափն ավելացել է 247 մլն 696 հազար դոլարով: Արտաքին պարտքի մեծ մասը բաժին է հասնում կառավարությանը՝ 3 մլրդ 833 մլն 220 հազար դոլար:

Հիշեցնենք, որ կառավարությունը հայտարարել է 2016 թվականին Հայաստանի պարտքի բեռը մեծացնելու մասին, նախատեսվում է, որ այս տարի պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կհասնի մոտ 50 տոկոսի:

Spread the love