Հայաստանի մի շարք խոշոր ընկերությունների գործերն այդքան էլ լավ չեն. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Hashvark

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի մի շարք խոշոր ընկերությունների գործերը, մեղմ ասած, այդքան էլ լավ չեն, քանի որ 2015 թվականին նրանց վճարած հարկերը, նախորդ 2014 թվականի համեմատ, շեշտակի նվազել են:

Դրանց մեջ կան նաև ընկերություններ, որոնց իշխանական կապեր բոլորին են հայտնի: Այսինքն՝ արհեստական խոչընդոտների տարբերակը կարող ենք բացառել:

Վերցնենք «Ֆիլիպ մորիս Արմենիա»-ին, 2014-ին վճարած է եղել 8 միլիարդ 29 մլն դրամի հարկ, իսկ անցած տարի այդ ընկերության վճարված հարկերը կազմել են ընդամենը 7 մլրդ 424 մլն դրամ: «Տոյոտա Երևան» ընկերության հարկերը 2014-ի 4 մլրդ 145 մլն դրամից նվազել են մինչև 1 մլրդ 526 մլն դրամ: «Ֆիլիպ մորիս Արմենիան» ինչպես հայտնի է՝ կապվում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընտանիքի հետ, իսկ «Տոյոտա Երևանը» ընդունված է համարել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերություն: Ի դեպ, Երևանի կոնյակի գործարանի վճարած հարկերը ևս կտրուկ նվազել են. 7 մլրդ 30 մլն-ից այն հասել է 4 մլրդ 929 մլն-ի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20