Հայաստանում նախորդ տարի կենսաբանական ընտանիք է վերադարձել 215 երեխա

- in Սոցիալական

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող մանկատների և երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների տնօրենները հունվարի 21-22-ին նախարար Արտեմ Ասատրյանին են ներկայացրել 2015թ. ընթացքում իրականացված աշխատանքները, խնդիրները և 2016թ. ծրագրերն ու անելիքները:

Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնությա հետ կապերի բաժին:

Համաձայն ներկայացված հաշվետվությունների՝ 2015թ. համակարգի վեց մանկատներում խնամվել է շուրջ 660 երեխա, որոնցից շուրջ 450-ն ունեն առողջական խնդիրներ և խնամվում են համակարգի մասնագիտացված երեք մանկատներում:

2015թ. ընթացքում որդեգրվել է 88 երեխա, այդ թվում 52-ը՝ օտարերկրյա որդեգրողների կողմից:

Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող հաստատությունների բեռնաթափման գործընթացով պայմանավորված՝ համակարգի վեց մանկատներից 45 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիքներ:

Երեխաների խնամքի գիշերօթիկ յոթ հաստատություներում 2015թ. խնամվել է շուրջ 630 երեխա: Հաստատությունների բեռնաթափման քաղաքականության արդյունքում 170 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիքներ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20