Հայկական զինված ուժերը միշտ պատրաստ են Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսմանը

- in Կարծիք

Հայաստանի ջանքերն ուղղված են ոչ միայն ԼՂ հակամարտության գոտում լայնամասշտաբ պատերազմի դիմակայմանը, այլեւ նրան, որ թույլ չտրվի, որ հանրապետության նախագահի կողմից իրականացվող բանակցային գործընթացներն ընթանան ռազմական գործողություններին զուգահեռ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ Գրողների միությունում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը շե շտում է, որ ռազմավարական վերանայման գործընթացում կա լուրջ վերլուծական աշխատանք, որը կոչվում է սպառնալիքների գնահատում, և դեռևս առաջին շրջափուլում, որը իրականացվել է 2008-2010թթ-ին, արվել է  կանխատեսում համաձայն, որի չի բացառվում, որ Ադրբեջանում նավթի գնի հետ կապված տնտեսական խնդիրները հանգեցնեն ավելի լուրջ ռազմական գործողությունների:

«Զինված ուժերում իրականացվում է պլանավորում բոլոր սցենարներով, և վերսկսման հնարավորությունն արդեն ի սկզբանե վերահաշվարկված է և համապատասխան գործողություններով պլանավորված: Ժամանակի առումով կարող է սոցիալական իրավիճակը սրացնել կամ էլ սառեցնել, բայց զինվորականների համար դա մեծ նշանակություն չի ներկայացնում, մենք պատրաստ ենք և՛ այսօր, և՛ վաղը»,-ասել է նա` հավելելով, որ եթե ադրբեջանական ռեժիմը զգա, որ դա իր համար փրկություն է, կգնա այդ քայլին, սակայն դա հայկական զինված ուժերի պատրաստակամության վրա մեծ ազդեցություն չի ունե նա. բանակը միշտ է պատրաստ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20