Հայտնի է 2015-ի լավագույն ֆիլմը

- in Մշակույթ
Film

«Ուշադրության կենտրոնում» ֆիլմը նվաճել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի SAG Awards մրցանակը, որը տրվում է դերասանական կազմի վարպետության համար:

«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացվել են նաև Ադամ Մակքեյի «Նվազեցման խաղ», Ֆ․ Հերի Գրեյի «Փողոցների ձայնը» և Ջեյ Ռոուչի «Տրամբո» կենսագրական դրաման:

Գլխավոր մրցանակը հանձնել են ֆիլմի դերասանական անձնակազմին, որը պատմում է «Բոսթոն Գլոուբ» թերթի լրագրողների հետաքննության մասին: Թղթակիցները բացահայտել են կաթոլիկ եկեղեցու ներսում հանցագործությունները: Ֆիլմն առաջադրված է նաև «Օսկար»-ի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20