Հայ Առաքելական Եկեղեցուն նոր տարածքներ կտրվեն Սաղմոսավանքում

- in Հասարակություն

Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում գտնվող 0.508 հա  պետական սեփականության հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից 0.4 հա հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)` Սաղմոսավանում մշակույթի կենտրոն կառուցել ու նպատակով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ նշված տարածքը չի օգտագործվում, համայնքը  մշակույթի կենտրոն չունի:«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պատարաստակամություն է հայտնել ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.508 հա (ծածկագիր 0007-0146) հողամասից 0.4 հա տարածքում կկառուցել մշակույթի կենտրոն»,- նշված է հիմնավորման մեջ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20