«Հանցավոր խմբի» գործով կալանավորվածները բավականին ուշագրավ ցուցմունքներ են տվել. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Banda

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այսպես կոչված, «հանցավոր խմբի» գործով կալանավորվածները բավականին ուշագրավ ցուցմունքներ են տվել:

Մասնավորապես, Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանը ներկայացրել է խմբի անդամների և պարագլուխ Արթուր Վարդանյանի գործունեության մանրամասները: Նա նաև իրավապահներին է ներկայացրել, թե Արթուր Վարդանյանը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ում հետ է հանդիպել, ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել: Այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ Թութունջյանի կողմից ներկայացված անունների մեջ եղել են նաև Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի մարդիկ:

Արդյունքում, Սերժ Սարգսյանի մտերիմները դժվարանում են պատկերացնել, թե ինչպես կարող էին մարդիկ, որոնց իրենք ընկեր են համարել, ցանկանային, որ նախագահական ինքնաթիռը պայթեցվեր կամ համանման իրադարձություններ տեղի ունենային: Արդյունքում, ՀՀ ԱԱԾ-ն չգիտի ինչպես վարվել` բոլորին հետապնդե՞լ, թե մի մասի անունները չտեսնելու տալ: Ի դեպ, այս գործով լրագրողներ էլ են հարցաքննվել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20