Հետաքրքիր է, որքան է վճարելու Պուտինը

- in Վերլուծական
Putin Vladimir

Կոռումպացվա՞ծ է արդյոք Պուտինը.

«Կրեմլը ԱՄՆ Ֆինանսների նախարարությանն առաջարկել է ապացույցներ ներկայացնել Պուտինին կոռուպցիայի մեջ մեղադրելուց հետո»: Ռուսները հակաճառում են եւ ապացույցներ պահանջում:

Միեւնույն ժամանակ, Լոնդոնում տեղի են ունենում բավական հատկանշական իրադարձություններ: Վարչապետ Դեվիդ Կեմերոնը գործնականում Պուտինին մեղադրել է Լոնդոնում Լիտվինենկոյին սպանելու մեջ: Նման մեղադրանքից հետո նա հայտարարել է, թե մտադիր է խոսել Պուտինի հետ:

Այսինքն, խոսել սպանության կազմակերպչի հետ, բայց ինչի՞ մասին:
Իմ երիտասարդ գործընկերը հիշեցրել է, որ ոչ վաղ անցյալում անգլիացիները Քադդաֆիին ստիպեցին վճարել բազմաթիվ հնարավոր բոլոր մեղքերի դիմաց: Երեւում է համաշխարհային ֆինանսական կենտրոնում լավ ծանոթ են այն բանին, որ Պուտինը տիրապետում է բազմամիլիարդ կարողության եւ գտնում են, որ նա պետք է վճարի:

Հետաքրքիր է, որքա՞ն է նա վճարելու սպանության կազմակերպման ու համաշխարհային էլիտայի շարքերը վերադառնալու համար: Ըստ ամենայնի, ռուս դիվանագետները ներկայում փորձում են պարզել ենթադրվող գումարը:

Ժամանակակից աշխարհում ահա այսպես է պարզվում կոռումպացվածության փաստը, եւ շատ այլ բաներ, օրինակ, թե որքանի դիմաց են ռուսները պատրաստվում հանձնել Հայաստանը:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Spread the love