Հիլարի Քլինթոնը Պուտինին խուլիգան է անվանել

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խուլիգանի հետ է համեմատել:

Քլինթոնն ասել է, որ Պուտինի հետ իր հարաբերությունները «հետաքրքիր են» և մասամբ հիմնված հարգանքի վրա: Այնուամենայնիվ, նրա խոսքով, այդ հարաբերությունները կարելի է նաև կոշտ գնահատել:

«Ինչպես շատ խուլիգաններ, նա նրանցից է, ով կվերցնի որքան կկարողանա, մինչև նրան չկանգնեցնեն»,- նշել է Քլինթոնը:

Անցյալ տարվա դեկտեմբերին Պուտինին խուլիգան էր անվանել նախագահի մեկ այլ թեկնածու՝ Ջեբ Բուշը: «Մենք կորցնում ենք ազդեցությունն աշխարհում, իսկ Պուտինը հավաքում է: Նա դաշնակից չէ: Նա բռնապետ է: Նա խուլիգան է»,- ասել էր Բուշը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20