ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդու նկատմամբ հարուցված գործի նախաքննությունն ավարտվել է

Dzernashxta

ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդու` Մհեր Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, ուղարկվել դատարան: Այս մասին հայտնում է «Փաստինֆո–ն:

Հասարակության ուշադրության կենտրոնում հայտնված այս գործի դատաքննությունը կիրականացնի Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ:

Հիշեցնենք՝ 2015թ-ի փետրվարի 6-ին, երեկոյան Պռոշյան փողոցում Ռաֆիկ Պետորսյանի որդին սփյուռքահայ գործարար Օսեբ Մարկարյանի գրասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կրակել էր նրա վրա: Մհեր Պետրոսյանը ձերբակալվել էր, հարուցվել էր քրեական գործ, նրան մեղադրանք էր առաջադրվել իր երբեմնի գործընկերոջը` Մարկարյանին, սպանելու փորձ կատարելու համար:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մակարյանը ոչ միայն Պետորսյանի գործընկերը, այլև Ռաֆիկ Պետրոսյանի դստեր կնքահայրն է, որի հետ Պետրոսյանները համատեղ բիզնես ծրագիր էին որոշել իրականացնել` բնակելի շենք կառուցել Բագրևանդում՝ Ջրվեժի ճանապարհին, Մհեր Պետրոսյանին պատկանող հողի վրա, ֆինանսական վեճ է ծագել, և Մհեր Պետորսյանը հետ էր պահանջել իր կատարած ներդրումները: Ի վերջո վեճը հասել էր կրակոցների:

Ի դեպ, նախապես Մհեր Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասով` սպանության  փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու համար:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.