ՀՅԴ-ն ընդունել է իշխող կոալիցիայի մաս կազմելու առաջարկը

HYD Serzh

Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսել է իշխանության հետ կոալիցիա ձևավորելու մասին:

«Մինչև վերջին հանրաքվեն, մենք երդվում էինք, որ ոչ մի խոսակցություն չկա մեր և իշխանության միջև կոալիցիայի հարցով։ Այսօր պիտի ասեմ, որ այսօր տեղի է ունենում, և ես թաքցնելու խնդիր չունեմ»,- ասել է Մարգարյանը: ՀՅԴ-ն «սկզբունքորեն» ընդունել է իշխող կոալիցիայի մաս կազմելու առաջարկը: Հրանտ Մարգարյանը նշել է, որ այդ հարցի շուրջ երկու օր առաջ բանակացություններ են ունեցել Սերժ Սարգսյանի հետ:

«Մենք պատասխանատվությամբ ենք գնացել նոր Սահմանադրության ընդունմանը: Դաշնակցությունը մեծ բեռ է վերցրել իր վրա, Դաշնակցությունը մեծ պատասխանատվություն է վերցրել՝ համոզումով, հավատքով գնալով սահմանադրական փոփոխություններին: Եվ այսօր մենք չենք կարող պատասխանատվություն չկրենք այդ առումով, այդ Սահմանադրությունն իրագործելու առումով, այդ Սահմանադրությունը կյանքի վերածելու իմաստով: Դրա համար մենք համաձայն ենք համագործակցության», – ասել է Հրանտ Մարգարյանը:

Spread the love