Հովիկ Աբրահամյանը շուրջ 60 գործարարի հետ աշխատանքային ընթրիք է ունեցել. «Հրապարակ»

- in Մամուլ

Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շուրջ 60 գործարարի հետ աշխատանքային ընթրիք է ունեցել «Անի պլազայում»:

Ընթրիքին մասնակցած գործարարներից մեկը պատմեց, որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրում, այն բավականին երկար է տևել՝ մի քանի ժամ, անցել է անկաշկանդ մթնոլորտում:

Հանդիպմանը քննարկել են արտահանման խորհրդի ստեղծման հետ կապված հարցեր, դրանից բացի՝ անդրադարձել են վերջին տնտեսական զարգացումներին, արտահանման խնդիրներին և այլն:

«Հրապարակ» թերթ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20