Հրաձգություն՝ Լոս Անջելեսում. կա 3 վիրավոր

- in Միջազգային

Լոս Անջելեսի հարավում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 3 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ Դեպքը տեղի է ունեցել Հայդ-պարկի շրջանում։

Հրաձգությունն իրականացրած անհայտ անձը ներկայում դեռևս ձերբակալված չէ։ Իրավապահները տվյալներ չունեն նրա գտնվելու հնարավոր վայրի մասին։

Ոստիկանության տվյալներով՝ վնասվածքներ են ստացել 2 կին և 1 տղամարդ։ Կանանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20