Ձեռքներդ կկտրեմ, եթե էս համակարգում լսեցի ու տեսա նալոգ ասած հասկացությունը

- in Ով ով է ...

Գլխատել, բռնաբարել, ձեռք կտրել. վերջին 2 տարիներին այս բառերը գերազանցապես ասոցացվում են Իսլամական պետություն խմբավորման հետ: Խալիֆայությունում «օրենքը խախտողներին», ավելի ճիշտ, իր օրենքներին չենթարկվողներին պատժում եմ դաժանորեն: Պարզվում է՝ պատժի այդ մեթոդները կարող են խիստ հոգեհարազատ լինել հայ պաշտոնյաների շրջանում:

Իհարկե, հայ պաշտոնյաների շուրթերից հնչած անթիվ-անհամար սպառնալիքներ կարելի է հիշել, սակայն առանձնացրել ենք այն սպառնալիքները, որոնք գործնական կիրառություն են ստանում Իսլամական պետությունում:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ Ճանապարհային ոստիկանությունում կոռուպցիոն դեպքերի և որոշ աշխատակիցների լկտի պահվածքի վերաբերյալ

«Ձեռքներդ կկտրեմ, եթե ես էս համակարգում լսեցի ու տեսա նալոգ ասած հասկացությունը՝ հարկահավաքը, կոչնչացնեմ ամբողջ ծառայությունը, խոսքս էս պարագայում ուղղում եմ Ճանապարհային ոստիկանությանը»:

ԱԺ հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ ֆեյսբուքյան օգտատերերից մեկին, ով կարծիք էր հայտնել, որ հակառակորդի գնդակից խոցված զինծառայողի հարազատներին ՊՆ կոմից ցավակցելը դատարկ խոսքեր են

«Չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, լակոտ, կրկնում եմ աչքերդ կհանեմ»:
ԱԺ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անողներին

«Էտ սրիկաները էդքան մեղք չունեն, ինչքան իրանց պապաները, իրանց պապաներին պետք ա անպայման ճարվի և գլխատվի։ Աստված տա, իմ ձեռքը որ ընկնի, ես անձամբ կգլխատեմ: Կոչ եմ անում վեր ընկնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցինք, իրանք հաստատ բռնաբարվելու են:

Իսկը ժամանակն է վարչական և քրեական օրենսգրքերը փոխարինել շարիաթով և կաշառակերներին ու գողերին բանտ նստեցնելու փոխարեն ձեռքը կտրել, «զրպարտողի» լեզուն ու աչքը հանել կամ էլ մի փոքր մարդասիրություն դրսևորել և բավարարվել մտրակի 10 հարվածով: Փորձի փոխանակման համար էլ կարելի է պատգամավորական պատվիրակություն ուղարկել Ռաքքա՝ Իսլամական պետության մայրաքաղաք:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20