Ձմռանը տնային պայմաններում առողջությանը հետևելու պարզ կանոններ

Aroxjutyun

Տոները ետևում են, և ժամանակն է հետևելու առողջությանը և արտաքին տեսքին: Եթե չեք կարողանում պարբերաբար այցելել գեղեցկության կենտրոններ, փորձեք տնային պայմաններում կազմակերպել այդ աշխատանքը:

Ձմռանը հատուկ ուշադրություն պետք է դարձնել մաշկին և մազերին: Մաշկի չորությունից խուսափելու համար պետք է այն պարբերաբար սնուցել ձմեռային սեզոնի համար նախատեսված հատուկ քսուքներով:

Շատ կանայք և աղջիկներ սկսում են ամանորյա տոներից հետո արագ ազատվել տոների ժամանակ ձեռք բերած ավելորդ կիլոգրամներից: Սննդակարգի կտրուկ սահմանափակումը անդրադառնում է մաշկի և մազերի վրա: Սակայն ճիշտ սննդակարգի և մարմնամարզության համադրումը բարերար ազդեցություն կունենա օրգանիզմի վրա: Նախևառաջ պետք է սահմանափակել քաղցրի օգտագործումը: Սննդակարգի հիմքը պետք է կազմեն սպիտակուցները և բջջանյութը՝ անյուղ միսը, բանջարեղենը, ձուկը, ձուն, կաթնաշոռը, ոչ քաղցր մրգերը: Պետք չէ բացառել ճարպերը. ձմռանը օրգանիզմը բուսական յուղի կարիք ունի, այն մեծ քանակությամբ պարունակում են զեյթունի յուղը, ավոկադոն, ընկույզը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.