Ղարաբաղից Ադրբեջան ջուր կգնա, եթե 15 միլիոն դոլար տան

- in Կարծիք
Arthur Aghabekyan

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Facebook-ի իր էջում գրում է.

– Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից ԵԽԽՎ կեղծ բանաձևը իրականության հետ ոչ մի աղերս չունի: Սարսանգի ջրամբարի ջուրը իր հունով հոսում է մինչև Կուր գետը: Ադրբեջանի իշխանությունները իրենց ժողովրդից ոչ թե պետք է թաքնվեն ԵԽԽՎ-ի բանաձևերով, այլ կամ պետք է պոմպակայաններով ջուրը մղեն ու հասցնեն իրենց ժողովրդին, կամ պետք է համագործակցեն Արցախի իշխանությունների հետ՝ Սարսանագի ջրամբարի ջրի համատեղ օգտագործան հարցով, որից կօգտվի և Արցախի ժողովուրդը և Արցախին սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերի բնակիչները:

Ի դեպ, բանաձևը իրականությանը համապատասխանեցնելու համար պետք է աջակցել Արցախի իշխանություններին, որպեսզի կառուցվի դեռևս 2002 թ.-ին նախագծված ջրագիծը, որով Սարսանգի ջրամբարի ջուրը կհասցվի Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանի հողօգտագործողներին: Նախագծի արժեքն է 15 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20