ՃՈ-ում բարձրաստիճան ազգական ունեցող փոխգնդապետ է պաշտոնանկ արվել. hraparak.am

- in Մամուլ

Hraparak.am–ի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է Ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռադիկ Խանզրադյանին:

Վերջինս ոստիկանության համակարգի հնաբնակներից է, բոլորը զարմացած են, թե ինչը՞ կարող էր պատճառ դառնալ, որ նրան աշխատանքից ազատեն, մանավանդ, որ Ռադիկ Խանզրադյանը համակարգում թիկունք ուներ: ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռազմիկ Խանզրադյանն է նրա ազգականը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20