Մասնագիտությունը բացահայտում է մարդու խառնվածքը

Mard

Օրհուսի համալսարանի հետազոտողները վերլուծել են 13.000 ուսանողների տվյալներ, ովքեր մասնակցել են 12 տարբեր հետազոտությունների:

Գնահատելու համար 5 անհատական գծերի՝ շիտակության, բարեխղճության, էքստրավերտության, զիջողականության և նևրոտիզմի արտահայտվածությունը, կամավորներին խնդրել են լրացնել հարցաթերթիկներ:

Մասնագետները կապ են գտել համալսարանում ուսումնասիրածի և բնավորության գծերի միջև: Մասնավորապես, բժշկական, իրավունքի, տնտեսագիտության և քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողների մոտ էքստրավերտության մակարդակը մնացածներից բարձր է եղել: Նրանք եղել են պակաս համակերպվող, հազվադեպ են դրսևորել շռայլություն և օգնել ուրիշներին:

Մշակույթի և արվեստի ֆակուլտետների կամավորները, ինչպես նաև հոգեբանություն ու քաղաքագիտություն ուսումնասիրողները եղել են հետաքրքրասեր և ստեղծագործող անհատականություններ: Նրանք եղել են նաև պակաս բարեխիղճ և ավելի նյարդային:

Մասնագետները հույս ունեն, որ իրենց եզրակացությունները կօգնեն աշակերտներին մասնագիտություն ընտրելու հարցում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20