Մեղրի օգտագործման 15 անսպասելի և օգտակար միջոց

- in Հասարակություն
Meghr

Մեղրի օգտագործման 15 անսպասելի և օգտակար միջոց:

Մաշկի խոնավեցում

Չոր մաշկի վրա մեղր են քսում և թողնում 30 րոպե, հետ լվանում տաք ջրով: Մեղրով կարելի է ոտքերի համար սկրաբ պատրաստել՝ 1 բաժակ մեղր, 2 ճաշի գդալ կաթ և 1 բաժակ նարնջի հյութ:

Մազերի վերականգնում

Մեղրին ավելացնում ենք 1 թեյի գդալ սովորական շամպուն, խառնուրդը քսում մազերին և թողնում 20 րոպե: Ավելի լավ արդյունքի համար կարելի է ձիթապտղի յուղ ավելացնել:

Թուլացնող վաննա

Ջրում լուծում ենք 2 ճաշի գդալից 1 բաժակ մեղր և ավելացնում մի քանի կաթիլ լավանդայի յուղ:

Դիմակ դեմքի համար

Արդյունավետ տնային դիմակի համար 3 բաղադրիչը բավարար է՝ կիտրոն, ավոկադո և մեղր:

Պայքար ալերգիայի դեմ

Տեղական մեղրի օգտագործումը նվազեցնում է ալերգիայի նոպաները գարնանը, մեղրի մեջ ծաղկափոշու ոչ մեծ քանակությունն օրգանիզմին կօգնի դրան դիմանալ բույսերի ծաղկման շրջանում:

Ամուր քուն

Եթե անքնության հետ կապված խնդիրներ են առաջացել, քնելուց առաջ լեզվի վրա պետք է դնել 1 կաթիլ մեղր:

Ատամների ողողում

Անհրաժեշտ է՝
1 բաժակ ջուր,
1 թեյի գդալ մեղր
1 թեյի գդալ սոդա
4 կաթիլ անանուխի եթերային յուղ
4 կաթիլ կիտրոնի յուղ
Ստևիա (մեղրախոտ)՝ ըստ ցանկության

Էկզեմայի բուժում

Էկզեման բուժել և քորից ազատվել կօգնի մեղրի և դարչինի խառնուրդը՝ հավասար չափաբաժիններով:

Իմունային համակարգի ամրապնդում

Մրսածությունը կանխարգելելու համար պետք է օրը սկսել 1 բաժակ տաք ջրից ու 1 ճաշի գդալ մեղրից: Ավելի լավ արդյունքի համար կարելի է ավելացնել կիտրոնի հյութ և մի պտղունց դարչին:

Մեղրով լիմոնադի պատրաստում

Անհրաժեշտ է՝
0,5 բաժակ մեղր
5 բաժակ ջուր
1 բաժակ կիտրոնի հյութ (6 կիտրոն)

Խումհարից ազատում

Պետք է 1 բաժակ ջրին ավելացնել 2 ճաշի գդալ մեղր

Այրվածքների, կտրվածքների և կապտուկների բուժում

Վնասված տեղին պետք է բարակ շերտով մեղր քսել: Այն բնական հականեխիչ է, կօգնի վերքը բուժել:

Մեղրով յուղի պատրաստում չիլիով

Անհրաժեշտ է՝
100 գ սենյակային ջերմաստիճանի կարագ
1,5 ճաշի գդալ մեղր
1 թեյի գդալ չիլի պղպեղ
Աղ:

Փոխարինում շաքարավազին

Մեղրը հրաշալի այլընտրանք է նրանց համար, ովքեր աշխատում են հրաժարվել շաքարավազից:

Շուրթերի համար բալզամի պատրաստում

Մեղրը հրաշալի բնական խոնավացուցիչ է: Կարելի է միայն մեղր օգտագործել, բայց նաև բալզամ պատրաստել՝
¼ բաժակ մեղրամոմ
2 ճաշի գդալ կոկոսի յուղ
¼ բաժակ վարդի չորացրած թերթիկներ
½ թեյի գդալ վանիլի էքստրակտ
¼ թեյի գդալ մեղր

Շատ օգտակար են խնձորի քացախով և մեղրով խառնուրդները, օգնում են տարբեր հիվանդություններ բուժել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20