Մերկելի քաղաքականությունից դժգոհ քաղաքական գործիչը փախստականներով ավտոբուս է ուղարկել կանցլերի գրասենյակ

Angela Merkel

Գերմանիայի Բավարիայի հողի Լանդսհուտի շրջանի ղեկավար Պետեր Դրայերը, ով դժգոհ է փախստականների հարցում Գերմանիայի կառավարության վարած քաղաքականությունից, սիրիացի փախստականներով ավտոբուս է ուղարկել կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակ:

Դրայերը նշել է, որ այս քայլով ցանկացել է հասկացնել տալ, որ ներգաղթյալների նկատմամբ վարվող քաղաքականությունը պետք է փոխել: Ավտոբուսը Բեռլին է հասել հունվարի 14-ի երեկոյան: Լանդսհուտի ղեկավարը նշել է, որ ավտոբուսում գտնվողները կամավոր են նստել տրանսպորտ:

Մերկելի նստավայրի մոտ 1.5 ժամ սպասելուց հետո ավտոբուսը հեռացել է: Դրայերը նշել է, որ սեփական գրպանից վճարել է ավտոբուսում գտնվողների գիշերակացը Բեռլինի հյուրանոցներից մեկում:

Գերմանացի լրագրողները նշում են, որ ավտոբուսում գտնվողները չեն իմացել, որ իրենց այցը քաղաքական քայլ է:

«Փախստականների հոսքին վերջ չկա: Նրանց կացարան տրամադրելու երկրի հնարավորություններն ավարտվում են և չեմ տեսնում, որ նրանց համար նոր կացարաններ կառուցեն»,- ասել է նա:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.