Մոլդովայի խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցերի ժամանակ տուժել է 15 մարդ

- in Միջազգային

Մոլդովայի խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ վիրավորվել է 15 մարդ՝ հայտնում է Sputnik գործակալությունը՝ հղում անելով բժիշկներին։

Նշվում է, որ հոսպիտալացվածներից 9-ը ոստիկաններ են։ Տուժածների մոտ ախտորոշվել են հենաշարժողական ապարատի և գլխի միջին ծանրության վնասվածքներ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քիշնևում ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ և հեռացրել խորհրդարանի շենքից։

Ցուցարարները դեմ են հանդես եկել Պավել Ֆիլիպի գլխավորությամբ նոր կառավարության հաստատմանը։

Ընդդիմադիրները մտադիր են շարունակել բողոքի ակցիաներն այսօր առավոտյան։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20