Մոսկվայի բորսայում եվրոյի փոխարժեքը հասել է 85 ռուբլու

- in Տնտեսական

Մոսկվայի բորսայում եվրոն թանկացել է 2.5 ռուբլով, ինչի հետևանքով եվրոյի փոխարժեքը 2014 թվականի դեկտեմբերից հետո առաջին անգամ գերազանցել է 85 ռուբլին: Դոլարի փոխարժեքն էլ հասել է 78 ռուբլու:

Եվրոյի ամենից բարձր փոխարժեքը՝ 92.195 ռուբլի, գրանցվել է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին: Ռուբլու արժեզրկման պատճառը նավթի գների շարունակական անկումն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20