ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում ավելացրել է շտաբների թիվը

- in Միջազգային
Nato

ՆԱՏՕ-ն ծրագրում է ավելացնել միջազգային շտաբների թիվը դաշինքի արևելյան երկրներում: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի հյուսիսարևելյան կորպուսի հրամանատար Մանֆրեդ Հոֆմանը:

ՆԱՏՕ-ի արևելյան թևում շտաբային միավորների թիվը կավելանա: Ամռան ավարտին իմ պատասխանատվության գոտում գտնվող՝ Բալթյան երկրներում ու Լեհաստանում տեղակայված 4 շտաբային միավորներին կավելանան ևս երկուսը, մեկը՝ Սլովակիայում և մյուսը՝ Հունգարիայում:

Այդ երկու շտաբները կենթարկվեն հարավարևելյան կորպուսին. մեկը՝ Ռումինիայում, մյուսը՝ Բուլղարիայում: Հոֆմանը նշել է, որ միջազգային շտաբային միավորները պետք է ամբողջությամբ պատրաստ լինեն մինչև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը կանցկացվի հուլիսի սկզբին՝ Վարշավայում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20