Նյու Յորքում ձնաբքի պատճառով հայտարարված է արտակարգ դրություն

- in Հասարակություն

Նյու Յորքի իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն ուժեղ ձնաբքի պատճառով:

Քաղաքապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է արտակարգ դրություն և վարորդներին կոչ է արել չօգտվել անձնական տրանսպորտից: «Ճանապարհները շատ-շատ վատ են»,- հայտնել է նա տեղական հեռուստատեսության եթերում:

Վերգետնյա տրանսպորտի աշխատանքը քաղաքում կդադարեցվի շաբաթ օրվա երկրորդ կեսից: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով արդեն զոհվել է 9 մարդ և հետաձգվել 8 հազար չվերթ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20