Նոր տեղեկություն համաճարակի վերաբերյալ. Մահացության 7-րդ դեպքն է գրանցվել

- in Առողջություն
Bzhishk

Հայաստանում խոզի գրիպից մահացության 7-րդ դեպքն է  գրանցվել: Էրեբունի բժշկական կենտրոնում այսօր մահացել է երիտասարդ կին:Մեզ հայտնի դարձավ, որ կինը 35 տարեկան էր, օրերս Էրեբունի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Թալինից:

Նրա վիճակը ծանր էր, բուժումը ստանում էր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Էրեբունի ԲԿ-ից տեղակացանք, որ կնոջ մոտ H1N1 հարուցիչի (խոզի գրիպ) առկայությունը լաբորատոր եղանակով հաստատվել էր:Ի դեպ, առողջապահության նախարարությունը քիչ առաջ տեղեկություն է տարածել, որում միայն նշվում է, որ գրանցվել է մահվան դեպք:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20