Ո՞վ կփրկի Ռուսաստանը

- in Վերլուծական

Միայն երեւանյան հացկատակները կարող են շարունակել փառաբանել Ռուսաստանին ու հայտարարել, թե «Ռուսաստանը միշտ ճիշտ է»:

Երեւանցիների այս դեգեներատիվ կոդը, ովքեր երբեք չեն աշխատել եւ միայն շատախոսել են, լավ հայտնի է դիվանագիտական շրջանակներում եւ ամենուր, որտեղ դեռ հիշում են Հայաստանի գոյության մասին:

Լավ հայտնի է, որ եթե Արեւմուտքում որեւէ մեկը գերադասի աղետից փրկել Ռուսաստանին, եւ նրան հաջողվի սովից չմեռնել, Հայաստանը հավերժ կմնա նրա սապոգների տակ: Արեւելյան Եվրոպայում լավ հայտնի Դանիել Ֆրիդը՝ Բուշի նախկին խորհրդականը, ներկայում պատժամիջոցների գծով Պետդեպարտամենտի խորհրդականը, հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է զիջումների, կամ ավելի ճիշտ՝ իր դիրքերը հանձնելուն: Դա նշանակում է, որ ԱՄՆ-ն կարող է վերացնել պատժամիջոցները:

Օբաման շատ հաջողություններ չունի արտաքին քաղաքականության մեջ: Կարեւորագույն ուղղությունը դարձավ Իրանի հետ հարաբերության կարգավորումը եւ Իրաքից զորքերի դուրսբերումը, ինչը վաղաժամ էր: Մեկ տարի անց պետք է հանրությանը պատրաստել նախագահի ընտրությանը, եւ դրա համար անհրաժեշտ է մի շարք արտաքին քաղաքական խնդիրներ հասցնել ավարտուն վիճակի:

Այս սցենարի համար գտածո կարող է դառնալ Ռուսաստանը, որը հանձնվում է եւ արդեն չի թաքցնում դա: Ռուսաստանն ամենեւին «կայսրություն» չէ, այլ ընդամենը «Վենետիկ», որտեղ էլիտաները կորցրել են իրենց առավելությունները, եւ պետք է վերադառնալ հարստանալուն: Դա ներկայում դարձել է ռուսների գոյության նվազագույն նշաձողը, եւ ժողովրդին այս անգամ չի ստացվի տանջամահ անել:

Արդյոք չափից ավելի շատ չեն պատրաստվում ռուսներին տրամադրել ամերիկացիները: Պատժամիջոցները զուտ քարոզչական պահերի դիմաց հանելը, որոնք ամերիկացիներին քիչ են հուզում: Սակայն ԱՄՆ-ն կցանկանար Դոնբասը եւ Ղրիմը վերադարձնել Ուկրաիային եւ ցուցադրել Ռուսաստանի անգործունակությունը որպես պետություն:

Հնարավոր է ամերիկացիներն այնուամենայնիվ սպասում են նավթի գների շուտափույթ բարձրացում: Սաուդյան Արաբիան հայտարարել է իր նավթային ընկերության սեփականաշնորհման մասին, ինչը նշանակում է, որ այդ ընկերությունը գնելու են ամերիկացիները, հնարավոր է բրիտանացիները, եւ ոչ այլ ոք: Իսկ դա նշանակում է շահագրգռություն բարձր գնի հարցում: Այսինքն, սաուդցիները կցանկանային վաճառել ոչ թե ընկերությունը, այլ նավթի գնի մակարդակը: Իսկ եթե նավթի գները բարձրանան, պատժամիջոցներն էական դեր չեն խաղա:

Այս պարագայում սիներգետիկան ակնհայտ է: Բայց դժվար թե այս ամենն էական դեր է խաղում: Երեւում է համաշխարհային էներգետիկ իրավիճակի փոփոխությունը պայմանավորված է ոչ մեկ գործոնով, թեեւ կա պայմանավորվածություն, դրանում կասկած չկա:
Դեմոկրատական նոր վարչակազմը կդառնա ներկայիս վարչակարգի շարունակությունը. իշխանության է դեմոկրատների կորպորացիան, որը պահանջում է կորպորատիվ որոշումներ: Օբաման պետք է վերադարձնի Ուկրաինայի ամբողջականությունը, եւ Ռուսաստանը փրկության այլ շանսեր չունի:

Խնդիրն այն է, թե որքանով դա կկապվի Ռուսաստանի տարածաշրջանային դիրքերի հետ, եւ ամերիկացիները պատրաստ կլինե՞ն պահանջել վերացնել ռուսական էքսպանսիոնիզմը Հարավային Կովկասում: Դա արդեն պարզվում է մակերեսայնորեն, բայց շատ շուտով լիովին հասկանալի կլինի:

Արդյոք Դանիել Ֆրիդն իրենից հետո կթողնի «փոխզիջման մոր» հուշը, դժվար թե, եւ նա անկասկած կցանկանա քաղաքականությունից հեռանալ ոչ որպես պացիֆիստական ու սահմանափակ պոստուլատներով Դեմոկրատական կուսակցության գործիչ:

Ժամանակին, լինելով դեսպան Լեհաստանում, նա այդ երկրում կարողացավ ձեւավորել շատ բան, որի մասին լեհերը հիշում են երախտագիտությամբ: Ի դեպ, նա Հարավային Կովկասում լավ հայտնի Մեթյու Բրայզայի «կնքահայրն» է: Դեռ կարելի է հուսալ, որ Ֆրիդի համար ուժի մեջ են մնում այն սկզբունքները, որոնք ժամանակին ներդրել են Բուշի թիմի մարդիկ:

Եվ այսպես, ո՞վ կփրկի Ռուսաստանը: Միայն Ամերիկան: Ռուսները պետք է երկար սողան ծնկաչոք եւ պարանը վզին, որպես «մեծ տերություն»:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20