Որոնք են քաղցրի նկատմամբ հակումը հաղթահարել չկարողանալու պատճառները

- in Հասարակություն
Meghr

Չափից դուրս քաղցր օգտագործելը կարող է դառնալ ոչ միայն ավելորդ կիլոգրամների պատճառ, այլև առաջացնել առողջական լուրջ խնդիրներ: Բժիշկները բացատրում են, թե ինչու, հակառակ մեր ցանկության, մենք չենք դիմանում քաղցրի գայթակղությանը:

Սննդարար նյութերի անբավարարություն. եթե օրգանիզմը անհրաժեշտ սնունդ և կալորիաներ չի ստանում, սկսում է անմիջապես էներգիայի այլ աղբյուրներ փնտրել, և մարդը կտրուկ հակում է ունենում քաղցրի նկատմամբ: Այդ պատճառով էլ սնվելու ժամերի միջև ընդմիջումը չպետք է գերազանցի չորս ժամը:

Ճաշը բաց թողնելը. օրգանիզմը անհրաժեշտ էներգիայի հիմնական մասը պետք է ստանա ժ. 16.00-17.00-ը: Չստանալով անհրաժեշտ էներգիան՝ օրգանիզմը կսկսի արագ լիցքավորման աղբյուրներ փնտրել:

Ոչ լիարժեք սնունդ. եթե սնունդը չի պարունակում անհրաժեշտ քանակությամբ սպիտակուց և ածխաջրեր, օրգանիզմը քաղցի և այն արագ հագեցնելու զգացողություն է ունենում:

Արգելքներ. քաղցր սիրողները շատ լավ գիտեն իրենց թուլության մասին, սակայն եթե նրանք որոշում են ինչ գնով էլ լինի հրաժարվել դրանից, քաղցրը ավելի է սկսում ձգել:

Սովորույթ. հաճախ քաղցր ուտելը ուղղակի սովորույթ է դառնում, այդ դեպքում պետք է աստիճանաբար հրաժարվել դրանից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20