Որտեղ է կոտրվել Արմեն Աշոտյանի ոտքը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ոտքի հետ կապված պատահարը տեղի է ունեցել ոչ հանրային` մասնավոր տարածքում, որի հետ որևէ պետական գերատեսչություն պարտավորություններ ու լիազորություններ չուներ: Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության Արմեն Աշոտյանը:

«Առողջությունը խիստ անձնական է, դրա մասին ինֆորմացիան էլ շատ անձնական է, շնորհակալություն եմ հայտնում այն հազարավոր քաղաքացիներին, լրագրողներին, որոնք այս օրերին իրենց զորակցությունն ու մաղթանքներն էին ինձ հղում», «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը:

Արմեն Աշոտյանի խոսքով`քաղաքական մրցակիցների առողջական խնդիրներով ուրախանալը կարող է վկայել բացառապես քաղաքական թուլության մասին:

«Ավելի պատվաբեր է, ուրախալի հաղթել լիարժեք առողջական վիճակում գտնվող մարդկանց: Առիթից օգտվելով ուզում եմ առողջություն մաղթել Լևոն Տեր-Պետրոսյանին: Բժիշկների լուռ անհամաձայնությամբ գալիս եմ աշխատանքի, դեռևս ոչ պաշտոնական: Պաշտոնական լիազորությունները դեռևս պարոն Մկրտչյանի մոտ են, ընթացիկ աշխատանքը` չափավորսված, կարելի է»,- նշեց նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20