Որքա՞ն է կազմում նվազագույն աշխատավարձը Հայաստանում

Շատ կարևոր է, որ աշխատանքային իրավահարաբերությունների մեջ գտնվող յուրաքանչյուր աշխատող իմանա, որ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվում է 55 000 դրամ: Սա նշանակում է, որ աշխատողի ամսական աշխատավարձը չի կարող ցածր լինել վերը նշված աշխատավարձի չափից:

Ընդ որում, նվազագույն ամսական աշխատավարձի չափի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:

Նշենք նաև, որ գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանվում է` աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 330 դրամ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20